Աֆղանստանցի գեղագիրը ստեղծել է աշխարհի ամենամեծ Ղուրանը
Աֆղանստանցի գեղագիր Մոհամադ Սաբիր Խեդրին ներկայացրել է իր աշխատանքը` աշխարհի ամենամեծ Ղուրանը, որի վրա աշխատել է 5 տարի: Խեդրիի նպատակն է եղել ցույց տալ, որ 30 տարիների պատերազմը մեծապես վնասել է Աֆղանստանի մշակութային ժառանգությանը, բայց չի վերացրել: Մուսուլմանների սուրբ գրքի Խեդրիի տարբերակն ունի 2,28x1,55 մ չափի էջեր: Գիրքն իր տեսակի մեջ աշխարհում ամենից մեծն է ճանաչել Աֆղանստանի Ուխտագնացության և կրոնական գործերի նախարարությունը: Աշխատանքն այժմ պահվում է Քաբուլի Մշակույթի կենտրոնում: Նախորդ ամենամեծ Ղուրանն ուներ 2x1,5 մ չափեր և ստեղծվել էր Թաթարստանում անցյալ տարի:










