Մահացել է հանրահայտ երգչուհի Էտա Ջեյմսը
Արյան քաղցկեղից և մի շարք այլ հիվանդություններից տառապող նշանավոր ջազ երգչուհի Էտա Ջեյմսը մահացել է 73 տարեկան հասակում, հայտնում է France Press-ը` երգչուհու ներկայացուցիչ Լուպե դե Լեոնին վկայակոչելով:
«Նրա երաժշտությունը մարտահրավեր էր նետում երաժշտության բոլոր կատեգորիաներին: Ես Էտայի հետ 30 տարի եմ աշխատել, նա իմ ընկերն էր, և ես կկարոտեմ նրան», - հայտնել է դե Լոենը:
Երգչուհին մահացել է Լոս-Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
Անցած տարվա դեկտեմբերի կեսերին արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ երգչուհին մահացու հիվանդ է: Այս տարվա հունվարին Ջեյմսը որոշ ժամանակով դուրս էր գրվել հիվանդանոցից, որպեսզի ժամանակ անցկացնի հարազատների հետ: Մինչ այդ երկար տարիներ երգչուհին պայքարում էր հերոյինից իր ունեցած կախվածության և ճարպակալության դեմ:
2011-ին Էտա Ջեյմսը «Երազողը» (The Dreamer) խորագրով ալբոմ էր թողարկել:
The Wallflower, Good Rockin' Daddy ստեղծագործությունների կատարող Էտա Ջեյմշնսը 3 անգամ արժանացել է «Գրեմմի» նրցանակի: 1993-ին նրա անունը գրանցվել էր Ռոքնռոլի փառքի սրահում:










