Բիգ Բենի հնարավոր փլուզումը մտահոգել է անգլիական իշխանություններին

21:44 • 22.01.12

Ստորգետնյա ավտոկանգառի և թունելների շինարարությունից առաջացած ճաքերի պատճառով Վեսթմինստերի աբբայությունը մոտ ապագայում կարող է ջրի տակ անցնել, հայտնում է lifenews.ru-ն: Ընդ որում` ճաքերի թիվը ավելանում է:
Աբբայության գլխավոր աշտարակը` Բիգ Բենը, արդեն 45 սանտիմետրով թեքվել է:

Հունվարի 23-ին խորհրդարանական անշարժ գույքի համար պատասխանատու բրիտանացի պաշտոնյաները կհանդիպեն խնդրի լուծման տարբերակները գտնելու համար: Ըստ ամենայնի որոշում կընդունվի կապիտալ վերանորոգել շինությունը, իսկ դա կարող է լեգենդար աբբայությունից քաղաքական գործիչների ժամանակավոր տեղափոխություն նշանակել:

Քննարկվելու են նաև աբսուրդ թվացող տարբերակներ, ինչպիսին է Անգլիայի ամենահին շինության վաճառքն ու նորի կառուցումը: