Շահնազարովը կինոն գերադասում է մշակույթի նախարարի պաշտոնից
«Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն, հայազգի Կարեն Շահնազարովն իր` Մշակույթի նախարար դառնալու մասին տեղեկությունն անվանել է ընդամենը «լուրեր»: Ռեժիսորը ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ նախընտրում է զբաղվել կինոյով:
«Քանի դեռ ես ուժ ունեմ, կզբաղվեմ նկարահանումներով: Դա իմ գոյության հիմնական իմաստն է»,- ասել է Շահնազարովը:
Նախարարի հավանական թեկնածուների մասին հաղորդագրությունները ստացվեցին այն բանից հետո, երբ ներկայիս Մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը հայտարարեց, որ կհեռանա պաշտոնից նախագահական ընտրություններից (անցկացվելու են մարտի 4-ին) անմիջապես հետո: Նա, որպես պատճառ, նշել է իր տարիքը` 65:










