Սկորսեզեի «Հյուգոն»` Օսկարի հավակնորդների առաջատար

20:08 • 24.01.12

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Հյուգո» Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջատար է` միանգամից 11 անվանակարգերում, այդ թվում` լավագույն ֆիլմ: Ֆիլմը 3D ձևաչափով է նկարահանված: Նշենք, որ ֆիլմը ԱՊՀ-ի վարձույթներ է մտել «Ժամանակի պահապանը» վերնագրով:

Լավագույն ֆիլմ անվանակարգում հավակնորդներ են նաև «Արտիստը» ֆիլմը, «Սերունդներ» ընտանեկան դրաման, սեպտեմբերի 11-ի մասին «Ծայրաստիճան բարձր և անասելի մոտ», «Օգնություն» դրամաները, «Կեսգիշերը Փարիզում», «Մարդը, որ փոխեց ամեն ինչ», «Կենաց ծառը» և առաջին աշխարհամարտի մասին պատմող հերոսական «Մարտական նժույգ» ֆիլմերը: Նշվածներից «Արտիստը» երկրորդն է` ամենաշատ «Օսկարների» հավակնող ֆիլմերի շարքում, ընդհանուր` տասը անվանակարգում, այդ թվում սցենարի և ռեժիսուրայի համար:

Լավագույն դերասանի կոչման համար կպայքարեն Ջորջ Կլունին, Բրեդ Փիթը, Ժան Դյուժարդենը, ինչպես նաև Լեոնարդո Դի Կապրիոն, Մայքլ Ֆասբենդերը, Հերի Օլդմենը և Մայքլ Շենոնը: Իսկ լավագույն դերասանուհի կոչման համար` Մերիել Սթրիփը, Վայոլա Դևիսը և Միշել Ուիլյամսը:

Իսկ Մերիլ Սթրիփն այս առաջադրումթվ ամրապնդում է ամենից շատ «Օսկարի» ներկայացված դերասանուհու իր համբավը. Սթրիփը արդեն 17-րդ անգամ է ներկայացվում հեղինակավոր մրցանակին: Այս առումով երկրորդ տեղում են Հոլիվուդի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Քեթրին Հեփբըրնը և Ջեք Նիքոլսոնը: «Օսկարի» հավակնող դերասանուհիների թվում են նաև Գլեն Քլոուզը, Վայոլա Դեյվիսը և Ռոնի Մարան, վերջինս` «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի համար: