Երիտասարդ սերունդը շատ է ցանկանում հայտնվել եթերում. Աբել Աբելյան
Այսօր հեռուսատաէկրանին հայտնվելու ցանկություն ունեցողների թիվը բավական մեծ է, վստահեցնում է Casting School հեռուսատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնի տնօրեն մասնագիտությամբ ռեժիսոր, դերասան Աբել Աբելյանը, ով հեռուսատադիտողին հայտնի է «Կյանքի գինը» սերիալից:
Tert.am-ի հետ զրույցում նա արդարացի համարեց այն տեսակետները, թե նմանատիպ դպրոցները ստեղծված են հեռուստասերիալներին կադրեր ապահովելու համար:
«Իսկ ի՞նչ պետք է լիներ, եթե առավոտյան ժամը 7-ից մինչև կեսգիշեր հեռուսատատեսության եթերով միայն սերիալներ են: Ես չեմ ասում, որ դա վատ է, այլ ուղղակի դա է: Իսկ այս երեխաները ուզած-չուզած բա ո՞ւր գնան, իհարկե սերիալ»,- նշեց նա:
Դպրոցի տնօրենի խոսքերով՝ միայն Casting School դպրոցի դերասանական ստուդիա դիմողների թիվը տարեկան հասնում է 400-ի:
«Իհարկե նրանցից միայն 100-ին ենք քաստինգի միջոցով ընտրում որպես ապագա ստուդիայի ուսանող, որոնցից էլ արդեն մնում են 70-ը»,- ասաց նա:
Աբել Աբելյանը հստակեցրեց, որ դերասանական ստուդիան գործում է ընդամենը մեկ տարի, իսկ ընդհանուր առմամբ Casting School հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնը գործում է արդեն 5 տարի:
Ընդունվելու համար ուսումնական կենտրոնը շատ բան չի պահանջում, ընդամենը սովորել 2 բանաստեղծություն և մի փոքր դերասանական շնորhք ունենալ և գալ մասնակցելու քաստինգին, իսկ արդեն ուսումնական տարվա ընթացքում կենտրոնի տնօրենի խոսքով` դերասանի վարպետության և խոսքի վարպետության հետ մեկտեղ դասավանդվում է նաև պար, վոկալ, սուսերամարտ, կասկադիորական արվեստ:
Ուսանողները նաև ձիարշավարան և հրաձգարան գնալու հնարավորություն ունեն, իսկ նոր ուսումնական տարում` դասավանդվող առարկաներին կավելացվի լուսանկարչության և մեքենա վարելու դասընթացներ:
«Դպրոցի երեխաներն արդեն իսկ հնարավորություն ունեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` տարբեր հեռուստատեսություններում էպիզոտիկ դերերում նկարահանվել, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս տեսնելու համար դերասանի մասնագիտության դրական և թերի կողմերը»,- ասաց նա:
Հեռուսատսերիալիդերասանը սերիալների դեմ ներկայիս քննադատություններին միանշանակ չի վերաբերվում: «Դերասանը մեղավոր չէ, որ սերիալները վատ մակարդակի են: Սերիալը նախևառաջ սկսում է սցենարիստով, շարունակվում է ռեժիսորով, օպերատորով, դերասանով և այդ ամենը ասամբլեային է: Եթե մի ճյուղը թերացավ, բնականաբար այդ ողջ աշխատանքը ջուրն է ընկնում: Իսկ մակարդակները մի փոքր թույլ, մի փոքր բարձր, դա էլ ժամանակի հարց է, ինչը կուղղվի»,- նշեց նա:
Դպրոցի տնօրենն այս հարցում ավելի լավատես է. «Սերիալները երկար կյանք չեն ունենա և դրանց կփոխարինեն ավելի կարճ և ավելի պրոֆեսիոնալ` 30-40 մասից բաղկացած սերիալներ, հետագայում նաև ֆիլմեր կլինեն»:
Հաղորդավարների դերում հանդես եկող դերասաններին ու երգիչներին նույնպես Աբել Աբելյանը բացասական չի վերաբերվում:
«Եթե ավելի լավ է վարում քան հաղորդավարի մասնագիտություն ստացողը, ապա դեմ չեմ»,- ասաց նա:
Խոսելով ծանոթների միոջոցով հեռուսատատեսություն հայտնվողների մասին, դերասանը նշեց, որ «մեզանում ամբողջ համակարգն է այդպես», իսկ ի տարբերություն այլ ոլորտների` հեռուստատեսությունն, ըստ նրա, նույնիսկ դրական կողմ ունի:
«Հեռուսատատեսությունը հանդիսանում է ֆիլտր: Այսինքն, եթե մեկն իր ծանոթի երեխային բերեց, նկարեցիք ինչ-որ ռետինգային ֆիլմում, ու եթե հեռուսատադիտողին նա դուր չեկավ, ապա այն ռեյտինգ չի ունենա և տվյալ մարդը, ով ընդունել է կզանգի սցենարիստին և կասի«խփեք իրան», քանի որ նրանց խանգարում է փող աշխատել»,- պարզաբանեց նա:
Casting School-ի տնօրենը նշում է, որ պրոֆեսիոնալ ստուդիայում երեխաների հետ համատեղ արդեն նկարահանվում են ֆիլմեր, բայց ի տարբերություն սերիալների, այստեղ պրոֆեսիոնալ տեխնիկայով նկարահանված աշխատանքներում բացակայում է բռնությունն ու կրիմինալը:










