Աշխարհահռչակ կինոռեժիսոր Թեո Անգելոպուլոսը ավտոպատահարից մահացել է
Հույն աշխարհահռչակ կինոռեժիսոր Թեո Անգելոպուլոսը 77 տարեկան հասակում մահացել է ավտոճանապարհային վթարի արդյունքում` տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հունական ոստիկանության տվյալներով` հունվարի 24-ին Անգելոպուլոսը վրաերթի է ենթարկվել մոտոցիկլիստի կողմից: Ստանալով մի շարք ծանր մարմնական վնասվածքներ, շտապ տեղափոխվել է Աթենքի հիվանդանոցներից մեկը, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ոստիկանությունը գաղտնի է պահել մոտոցիկլիստի անունը, սակայն հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել Անգելոպուլոսի նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ, որը Հունաստանի ֆինանսական ժգնաժամի մասին է:
Ենթադրվում է, որ մոտոցիկլետը ոստիկանի է պատկանել, ով այդ պահին իր հերթապահության վայրում չի եղել:
Անգելոպուլոսը համարվում է ժամանակակից Հունաստանի ամենահեղինակավոր կինոռեժիսորը: 1998թ. նրա «Հավերժություն և մեկ օր» ֆիլմն արժանացել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, 1995թ. Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրացանակին «Ուլիսի հայացքը» ֆիլմի համար, 1988թ. Վենետիկի փառատոնին արժանացել է «Արծաթե առյուծ» մրցանակին «Մառախուղը լանդշաֆտում» ֆիլիմ համար: Մասնակցել է հարյուրավոր կինոփառատոների, նկարահանել ավելի քան 15 լիամետրաժ ֆիլմ: Գլխավորել է մի շարք միջագային կինոփառատոների ժյուրիներ:










