Թեսալոնիկի միջազգային կինոփառատոնում Թեո Անգելոպուլոսի անվան մրցանակ կշնորհվի
Հունաստանի ամենահեղինակավոր` Թեսալոնիկի միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեն հատուկ որոշում է կայացրել, համաձայն որի` այսուհետ ամեն տարի գլխավոր ծրագրում մասնակցող ֆիլմերից մեկին կշնորհվի աշխարհահռչակ կինոռեժիսոր Թեո Անգելուպուլոսի անունը կրող հատուկ մրցանակը` տեղեկացնում է Киноте կինոամսագիրը:
Հիշեցնենք, որ տաղանդավոր հույն կինոռեժիսորը երկու օր առաջ 76 տարեկան հասակում մահացավ ավտոպատահարից:
Հունաստանի վարչապետն իր ցավակցական ուղերձն էր հղել նրա ընտանիքի անդամներին, նշելով, որ Հունաստանի այս ծանր պահին կյանքից հեռացավ իսկապես լուսավոր անհատականություն:










