Հիտլերի կտավը վաճառքի է հանվել VIP-աճուրդում

22:48 • 26.01.12

Ադոլֆ Հիտլերի հեղինակած նկարչական երկը, որը նա արել էր նախքան նացիստական Գերմանիայի առաջնորդ դառնալը, վաճառքի է հանվել Սլովակիայի Darte աճուրդի տանը, տեղեկացնում է «Հյուրիեթը»:
«Ծովային նոկտյուրն» վերնագրով նկարը աճուրդի է հանվել փակ VIP-աճուրդում, որը ներկայում միայն 4 մասնակից ունի: Հիտլերի գործի համար նախնական գին է սահմանվել 10 հազար եվրոն
:
Նկարի ի հայտ գալու հետ կապված աճուրդի տան տնօրենը հետևյալն է պատմել. «Նկարը վաճառքի է առաջարկել անանուն սլովակ նկարչի ընտանիքը, որը հավանաբար անձամբ է հանդիպել Հիտլերին, երբ նա Վիեննայում պայքարում էր նկարիչ դառնալու համար 20-րդ դարի սկզբին»:

Այս աճուրդի տունը անցած տարի արդեն Հիտլերի մի գործ վաճառել էր` 10 200 եվրոյով:
Նաև Պիկասոյից 15 մլն դոլարով նկար առաջարկող աճուրդը կփակվի կիրակի օրը