«Տերմինատոր 5»-ը մեծահասակների համար կլինի

00:49 • 29.01.12

«Տերմինատոր» ֆիլմաշարի 5-րդ ֆիլմին կտրվի R տարիքային կարգը, ինչը նշանակում է, որ 17 տարեկանից ցածր մարդիկ կկարողանան դիտել միայն մեծահասակների ընկերակցությամբ:

«Մենք չենք կարող մանրամասներ հայտնել նոր «Տերմինատորի» մասին, սակայն ֆիլմին կտրվի R կարգը, ինչը համապատասխանում է աստծո և Ջեյմս Քեմերոնի մտահղացմանը», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆիլմի պրոդյուսեր Մեգան Էլիսոնը:

Ժամանակին «Տերմինատոր» (1984), «Տերմինատոր 2. Ահեղ դատաստանի օր» (1991) և «Տերմինատոր 3. մեքենաների ապստամբությունը» (2003) ևս R կարգն էին ստացել: 2009-ին «Տերմինատոր 4. և թող գա փրկիչը» ֆիլմին շնորհվել էր արդեն PG-13 (մինչև 13 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում դիտել) կարգը:

Ֆիլմի 5-րդ մասն այս պահին ռեժիսոր չունի: Կարծիք կա, որ դրանով կզբաղվի Ջասթին Լինը, որն աշխատում է «Ֆորսաժ - 6» ֆիլմի վրա: