Զվյագինցևի «Ելենան» արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակին
Հունվարի 27-ին, Մոկվայում տեղի է ունեցել այսպես կոչված ռուսական օսկարի «Ոսկե արծիվի» մրցանակաբաշխությունը։
«Տարվա լավագույն ֆիլմ», ինչպես նաև «լավագույն ռեժիսոր» մրցանակներին արժանացել է տաղանդավոր կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, իր «Ելենա» ֆիլմով՝ տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ելենան» ներկայացված էր միանգամից 10 անվանակարգում։
Ֆիլմը մասնակցել է տասնյակ միջազգային կինոփառատոների, իսկ նախորդ տարի ընդգրկված է եղել Կաննի միջազգային կինոփառատոնի Un Certain Regard (Ինչ-որ հայացք) ծրագրին։
«Լավագույն տղամարդ դերակատար» մրցանակին արժանացել է Ֆեոդոր Բոնդարչուկը, իսկ «լավագյուն կին դերակատարուհի» մրցանակին արժանացել է Քսենյա Ռապոպորտը։










