Լոս Անջելեսում հանձնվել են կինոդերասանի գիլդիայի մրցանակները

10:13 • 30.01.12

Հունվարի 29-ին, Լոս Անջելեսում տեղի է ունեցել SAG-ի` կինոդերասանների ամերիկյան գիլդիայի 18-րդ մրցանակաբաշխությունը` տեղեկացնում է Huffington Post-ը:

«Լավագույն դերասանական խումբ» անվանակարգում մրցանակի են արժանացել «Ծառայողուհին» ֆիլմում նկարահանված դերասանները: Ֆիլմը պատմում է 60-ականներին Ամերիկայի հարավում բնակվող սևամորթ ծառայողուհիների մասին:

Նույն ֆիլմին են շնորհվել ևս 2 մրցանակներ` «առաջին պլանի լավագույն կին դերասանուհու» մրցանակը, որին արժանացել է Վիոլա Դեվիսը, ինչպես նաև «երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհու» մրցանակին արժանացել է Օկտավիա Սպենսերը:

Մեկ այլ հավակնորդի` «Արտիստը» ֆիլմի դերասանին` Ջան Դյուժարդենին հանձնվել են «առաջին պլանի լավագույն տղամարդ դերասան» մրցանակը, նշենք, որ այս մրցանակին հավակնում էին նաև` Լեոնարդո Դի Կապրիոն, Ջորջ Քլունին և այլք:

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» մրցանակին արժանացել է 82-ամյա Քրիստոֆեր Պլամերը, «Սկսնակները» ֆիլմի համար:

Մրցանակների են արժանացել նաև հեռուստատեսության ու հեռուստասերիալների աստղերը: