Միքայել Պողոսյանը համարում է, որ ներկա նախագահը պետք է շարունակի իր ճանապարհը ևս մի շրջան
«Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ընթացքում դերասան Միքայել Պողոսյանը բացահայտել է, թե ում է վստահելու իր քվեն ապագա նախագահական ընտրություններին։ «Ես համարում եմ, որ մեր ներկա նախագահը պետք է շարունակի իր ճանապարը հաջորդ հինգ տարվա ընթացքում։ Համարում եմ, որ էսօր կարևորագույն հարցը Հայաստանի համար դա Ղարաբաղի հարցն է, և ամենալավը էդ հարցը կարող է լուծել ներկա նախագահը: Ես հավատում եմ նրան էս հարցի վերաբերյալ և ինձ համար ինքը ընդունելի է»,- մասնավորապես ասել է Պողոսյանը:
Դերասանը նորմալ է վերաբերում այն երևույթին, երբ արվեստագետները կանգնում են նախագահի այս կամ այն թեկնածուի կողքին. «Եթե նրանք սկզբունքորեն ընդունում են էդ նախագահի ապրելաձևը, կառավարելու ձևը, ուրեմն դա նորմալ բան է։ Արվեստագետը ո՞նց կարող է չընտրել իր նախագահին երեք կամ չորս թեկնածուներից կամ չհավատալ իր նախագահին։ Եթե դա էդպես է, ես ընդունում եմ, բայց եթե դա հերթական փող սարքելու կամ հարցեր լուծելու տարբերակ է, ինչը շատ տարածված է մեր արվեստագետների շրջանում, ինձ համար անընդունելի է»,- հավելել է Միքայել Պողոսյանը։










