Երգեք, բայց մի քարոզեք.Դավիթ Ամալյան
Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը վատ բան չի տեսնում նրանում, որ երգիչ-երգչուհիները նախընտրական քարոզարշավների ժամանակ լծվում են տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավին, երգում նրանց նախընտրական հանդիպումներում, բայց չի ընդունում, որ երգիչները նաև գաղափարական քարոզներ են կարդում ընտրողներին:
«Դա հավասար ա նրան , որ տպարանում բանեռները տպում են, ու գումար վաստակում , աշխատանք ա կատարում ենք, դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա », - Դավիթ Ամալյանը զարմանալի ոչինչ չի տեսնում երգիչների՝ քարոզարշավների ժամանակ երգելու մեջ:
Դավիթ Ամալյանը և իր ընկերները նախկին ընտրությունների ժամանակ մասնակցել է ՀՅԴ քարոզարշավին և առաջիկայում էլ նման առաջարկ լինելու դեպքում ոչ մի կուսակցության չի մերժի .«Ինձ համար բոլորն էլ մեկ են, ես քաղաքական հայացք չունեմ, ով էլ հրավիրի որպես աշխատանք կմասնակցեմ», - անկեղծացավ երգիչը:
Երգչուհի Նունե Եսայանը առաժմ չի կողմնորոշվել՝ իր համերգային ծրագրերով կմասնակցի՞ քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավին, թե ոչ. Tert.am-ի հարցին ի պատասխան երգչուհին ասաց, որ դեռ պետք է կողմնորոշվի, թե ովքեր են թեկնածուները:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայկական շոու բիզնեսի աստղերը ամեն ընտրությունների լծված լինելով օրվա իշխանությունների քարոզին՝ այդկերպ նաև պատասխանատվություն են ստանձնում նրանց արածների և չարածների համար, Նունե Եսայանը առաջարկեց իրեն չուղղել, քանի որ իր խոսքով՝ ինքը միայն մեկ անգամ է մասնակցել քարոզարշավի:
«Ես մի անգամ եմ կյանքումս մասնակցել նման համերգի, վերջին նախագահական ընտրություններին և վերջ: Անվճար եմ երգել , քանի որ կողմ եմ եղել Սերժ Սարգսյանին»:










