Ջիմ Ջարմուշը երաժշտական ալբոմ կթողարկի
Փետրվարի 28-ին Important Records ընկերությունը կթողարկի նոր ձայնասկավառակ, որի հեղինակն աշխարհահռչակ ամերիկացի կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշն է, տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Ձայնասկավառակը ստացել է «Հավիտենականության մուտքի մասին» անվանումը: Ձայնագրություններին մասնակցել է նաև հոլանդացի կոմպոզիտոր Ջոզեֆ վան Վիսեմը: Ավելի վաղ նրանք արդեն մեկ անգամ համագործակցել են, գրելով «Հաճույքը որը երբեք չի ավարտվում» երգը:
Փետրվարին, Նյու Յորքում, Ջարմուշն ու Վիսեմը նախատեսում են ձայնասկավառակի շնորհանդեսին ընդառաջ երկու համերգ ունենալ:
Նշենք նաև, որ այս տարի տաղանդավոր ռեժիսորը պլանավորում է սկսել իր նոր` «Միայն սիրահարվածները կենդանի մնացին» աշխատանքային վերնագրով ֆիլմի նկարահանումները:










