Երկիրը արբանյակի բարձրությունից. լավագույն լուսանկարները

22:06 • 02.02.12

Ամերիկյան DigitalGlobe ընկերությունը Facebook-ի իր էջում «Երկիրը արբանյակի բարձրությունից» լավագույն լուսանկարի մրցույթ է անցկացրել:


Մրցույթի հաղթող է ճանաչվել Նոր Զելանդիայի Ռակայա գետը:


Երկրորդ տեղը զբաղեցրել է Դուբայի «Պալմա կզղին»:


Երրորդ տեղում` Հավայան կղզիների Մաունա Լոա հրաբխի լուսանկարն է:


Չորորդը` 2011թ. դեկտեմբերի 8-ին Դեղին ծովում լուսանկարված չինական ավիակիրն է:


Ֆրանսիական Պոլինեզիայի Թախա և Ռիաթեա կղզիների լուսանկարը հինգերորդն է:


Գրենլանդիայից պոկված, 251քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով այսբերգը վեցերորդն է:


Մադագասկարի Բոմբետոկի ծովածոցը յոթերորդն է:


Լավագույն լուսանկարների տասնյակի ութերորդ տեղում չինական Օրդոս քաղաքն է, որի կառուցման և ժամանակակից մեգապոլիս դարձելու համար կառավարությունը հսկայական գումարներ է ծախսել, սակայն քաղաքը գրեթե դատարկ է, քանի որ այնտեղ ոչ ոք չի ցանկանում տեղափոխվել:


Իններորդը` ԱՄՆ-ի Նեվադա նահանգի Nevada Solar One արևային էլեկտրակայանն է:


Նյու Յորքի Երկվորյակ աշտարակների տեղում շինարարական աշխատանքների լուսանկարը փակում է տասնյակը: