«Կարին» համույթը նշում է իր 10-ամյակը

20:09 • 02.02.12

Մասնագիտությամբ կիբեռնետիկ Գագիկ Գինոսյանի և Հայրիկ Մուրադյանի հանդիպումից հետո, կիբեռնետիկ Գինոսյանը որոշեց, որ պետք է զբաղվի ազգային մշակույթով: Այդպես 10 տարի առաջ ստեղծվեց «Կարին» ավանդական երգի ու պարի համույթը:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում` «Դարձ յարմատս» խորագրով համերգային ծրագրով նշվում է համույթի 10-ամյակը:
Համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքերով, այս 10 տարիների ընթացքում իրենք հավաքագրել են հայկական ավանդական պարերը. «Ես ցանկացա գտնել այն պարերը, որոնք պարում էին մեր պապերը: Եղել եմ անգամ Արևմտյան Հայաստանում և փորձել եմ գտնել պարանմուշներ: Վերջին 6-7 տարիների ընթացքում մենք անցկացրել ենք ազգային պարերի բաց դասընթացներ, այդպիսով նպաստելով մեր պարերի տարաածմանը»:

Համերգին ներկա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարևորեց, որ համույթը զբաղվել է բանահավաքությամբ. «Կարին համույթը այս տաս տարիների ընթացքում չշեղվեց իր ճանապարհից և չգնաց դյուրին ճանապարհով»:
Հոբելյանական համերգին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր տիկնոջ հետ:

Տեսանյութը՝ համույթի կայքից