Հանրապետության հրապարակի միջադեպի արդյունքում հիվանդանոցներ են տեղափոխվել 144 հոգի

21:46 • 04.05.12

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների թիվը ժամը 21.45–ի դրությամբ կազմում է 144։ 21.30-ի դրությամբ զոհերի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ նախնական տվյալներով Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, «Նաիրի» բժշկական կենտրոն՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 7 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: