ՌԴ մայրաքաղաքում ալպինիստը վայր է ընկել բիզնես-կենտրոնի 4-րդ հարկից

22:07 • 04.05.12

Արտադրական ալպինիստ 24-ամյա Վասիլի Սյոմինը, ով աշխատանքներ էր իրականացնում Մոսկվայի «Ռումյանցևո» բիզնես կենտրոնի 4-րդ հարկի բարձրության վրա, վայր է ընկել:

 

«Տղամարդը կենդանի է, սակայն ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Բազմաթիվ կոտրվածքներ է ստացել», - պարզաբանել է բիզնես կենտրոնի ներկայացուցիչը:

 

Նախնական տվյալներով, դժբախտ պատահարի պատճառ է հանդիսացել վատ ամրացված ճոպանը, որից կախված է եղել տղամարդը: