Հնագետ ուսանողները պատահմամբ հռոմեական տաճար են գտել
Բոննի համալսարանի ուսանող հնագետները պատահմամբ հին հռոմեական տաճար են գտել, տեղեկացնում է The Local-ը:
2012 թ.-ի մարտին, մի խումբ հնագետ-ուսանողներ, համալսարանի բակում դասի ժամանակ հայտնաբերել են կասկածելի կառույց:
Պեղումները տևել են ավելի քան մեկ ամիս, իսկ հիմա արդեն, գիտնականները տեղեկացնում են, որ հայտնաբերված կառույցը մոտ 2000 տարվա հնություն ունի:
Շենքի ներսում հայտնաբերվել են սպասքի բեկորներ, որոնք ավելի քան 2.8 հազար տարվա հնություն ունեն:
Հատկանշական է, որ մինչ այդ գիտնականները չեն էլ պատկերացրել, որ Բոննի համալսարանի տարածքը նախկինում բնակելի է եղել:










