Հայտնի են դարձել Մախաչկալայի ահաբեկչության կազմակերպիչները (տեսանյութ)

21:25 • 04.05.12

Բացահայտվել են ՌԴ Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայում ահաբեկչության մեջ կասկածվող 4 անձինք: Երեկ ուշ երեկոյան իրականացված կրկնակի ահաբեկչության հետևանքով մինչև 20 մարդ զոհվել և մոտ 110 մարդ վնասվածք էր ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

«Կասկածյալների շարքում «մախաչկալյան» բանդխմբավորման ղեկավար, 1988թ. ծնված «Խամզա» մականունով Հուսեյն Մամաևն է: Նաև կասկածյալների շարքում են այդ բանդխմբավորման 3 ակտիվ անդամներ` 1988թ. ծնված Կազանբաև Ռուսլանը, 1984թ. ծնված Մաջիդով Ռասուլը և 1988թ. ծնված Օմարով Ղուրբանը», - հաղորդել է Դաղստանի հանրապետության օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել մայիսի 3-ին: Առաջին պայթյունը տեղի էր ունեցել Երևանի ժամանակով 22.20-ի սահմաններում, 10 րոպե անց որոտացել է երկրորդ պայթյունը:


Իրավապահների հաղորդման համաձայն` դեպքի վայրում, զոհերի դիերից բացի, հայտնաբերվել են մի տղամարդու և կնոջ դիերի մասեր, որոնք հնարավոր է` հենց մահապարտների դիերն են:

Названы имена организаторов теракта в Махачкале