Գերմանիան Իսրայելին է փոխանցել «Դոլֆին» տիպի 4-րդ սուզանավը

21:22 • 04.05.12

Գերմանիան Իսրայելին է փոխանցել «Դոլֆին» տիպի չորորդ սուզանավը, հաղորդում է իսրայելական «Հաարեց» պարբերականը:


Նավը, որի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին, ստացել է «Թաննին» (Ալիգատոր) անվանումը:
 

Սուզանավը կառուցված է փոփոխված` Type 209 նախագծով: Սուզանավերի վեևաբերյալ պայմանագիրը կնքվել է 2006թ.: Նավերի գնի մոտ 30%-ը տրամադրում է գերմանական կողմերը՝ որպես Իսրայելին Հոլոքոստի դիմաց պատմական պարտքի մաս:


Ներկայում Իսրայելի ՌԾՈւ-ի տրամադրության տակ արդեն 3 «Դոլֆին» տիպի սուզանավ կա, որոնք փոխանցվել են 1998-2000թթ.: Առաջին երկու սուզանավերը ամբողջությամբ ֆինանսավորվել էին Գերմանիայի կառավարության կողմից: Այս տարի կնքված պայմանագրի շրջանակում, Իսրայելը պետք է ստանա ևս 2 գերմանական սուզանավ: