Կահիրեում տեղի ունեցած բախումներից ավելի քան 50 մարդ է տուժել

23:21 • 04.05.12

Եգիպտոսի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել Կահիրեում՝ պաշտպանության նախարարության դիմացի հրապարակի ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է BBC գործակալությունը:


Ավելի քան 50 մարդ վնասվածքներ են ստացել, շատերը ձերբակալված են: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցույցի մասնակիցները, չենթարկվելով ՊՆ շենքին չմոտենալու զինվորականների պահանջին, շարժվել են դեպի շենքը: Այդ տարածքում նախօրեին բախումների հետևանքով 20 մարդ էր զոհվել:


Բողոքի ակցիաների մասնակիցները երկրում իշխող ռազմական խորհրդին մեղադրում են այդ բախումները հրահրելու մեջ: