ՀՀ նախագահը ԶԼՄ-ների կողմից ամենամեջբերվող քաղաքական գործիչն է ըստ Mediagid-ի ապրիլյան վարկանիշի
«Մեջբերման ինդեքսը ցույց տվեց, որ ապրիլին հայկական ԶԼՄ-ներում հիշատակումների թվով քաղաքական գործիչների շրջանում առաջատարն է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը (739 հիշատակում)»,- ասել է «All Media» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Mediagid.am-ի ապրիլյան վարկանիշում ամենից շատ մեջբերված քաղաքական գործիչների առաջատարների հնգյակում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը (437 հիշատակում), ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը (164 հիշատակում), ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (155 հիշատակում) և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը (154 հիշատակում):
Ինչպես նշել է Մարտիրոսյանը, վարկանիշի առաջնային հորիզոնականներում են հետևյալ ընկերությունները՝ VivaCell-MTS-ը (46 հիշատակում), Ամերիաբանկը, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան, «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE):
Տեղեկացնենք, որ MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից,
Հանրաճանաչության ցուցիչն ագրեգատորի կողմից ձևավորվում է գործընկեր կայքերից ստացված լրատվական այն հաղորդագրությունների ինդեքսավորման հիման վրա, որոնցում հիշատակվում են հայ քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, մարզիկների անունները, ինչպես նաև ընկերությունների անվանումները։
Mediagid.am լրատվական ագրեգատորում ապրիլին դիտումների քանակով առավել ճանաչված բաժինների թվում է «Քաղաքականություն» բաժինը: Այս հնգյակում են հայտնվել նաև «Սոցիում», «Տնտեսություն և բիզնես», «Համաշխարհային նորություններ» և «Սպորտ» բաժինները։
Այստեղ ներկայացված են 24 հայկական ԶԼՄ-ների նյութերը, որոնց թվում են Panarmenian.net-ը, Panorama-ն, «Նովոստի-Արմենիա», «ԱՌԿԱ» գործակալությունները, Արմենպրեսը:









