Մեքսիկայում բանդիտները 9 մարդ կախել են կամուրջից

23:10 • 04.05.12

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանի վրա գտնվող մեքսիկական Նուևո-Լարեդո քաղաքում 9 դիակ է հայտնաբերվել, որոնք կախված են եղել կամուրջից:


Հինգ տղամարդկանց և չորս կանանց մարմինների վրա կտտանքների հետքեր են առկա:


Հանցագործության վայրում թողած պաստառի վրա ասվում է, որ այդ մարդիկ տեղի նարկոկորտելի անդամ են և սպանվել են մրցակից «Զետա» խմբավորման կողմից:


Մեքսիկական նարկոխմբավորումները արդեն երկար ժամանակ է, որ արյունալի մարտեր են մղում միմյանց դեմ՝ փորձելով իրենց ձեռքում պահել դեպի ԱՄՆ գնացող մաքսանենգ թմրանյութերի տարանցումը: