Քարոզչությանը խոչընդոտելու փաստով նշանակվել է ծառայողական քննություն. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք առանց կրճատումների.
«Կայքէջերից մեկում տեղեկատվություն է հրապարակվել, թե Արարատի թիվ 18 ընտրատարածքում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են Աժ պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թևոյանի` թռուցիկներ բաժանող կողմնակիցներին:
Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որն իրականացնում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:
Քննության արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ»:









