Ազնավուրն ու Դեպարդյեն ֆրանսիացիներին կոչ են անում ձայնը Սարկոզիին տալ
Ֆրանսիայի հռչակավոր 20 անձանցից կազմված խումբը հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Նիկոլա Սարկոզիի օգտին, հաղորդում է «Ինտերֆաքս» պարբերականը:
Հայտարարությունը, որը հրապարակված է Սարկոզիի կայքում, ստորագրվել է Շարլ Ազնավուրի, Ժերար Դեպարդյեի, կինոռեժիսոր Կլոդ Լելուշի և մի շարք այլ համաշխարհային հռչակ վայելող ֆրանսիացի դերասանների, գրողների, կինոգործիչների և հրատարակիչների կողմից:
«Պետք է ճիշտն ասել մեր բյուջեի, ներգաղթի, աշխարհում տիրող իրավիճակի և Եվրոպայի ապագայի վերաբերյալ: Պետք է ճշմարտությունն ասել բարեփոխումներ իրականացնելու մասին, որպեսզի փրկվեն այն հիմքերը, որոնց վրա է ձևավորված մեր ազգը», - ասվում է հայտարարության մեջ:










