«Վիվառո»–ն խաղադրույքներ է ընդունում Սարկոզի–Օլանդ մրցապայքարի համար
Ինչպես հայտնի է, մայիսի 6-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կհանդիպեն սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը և պետության գործող ղեկավար Նիկոլա Սարկոզին։ Առաջին փուլում Օլանդը հավաքել էր 28,63% ձայն, իսկ Սարկոզին՝ 27,18%-ը: Մայիսի 2-ին կայացած հեռուստաբանավեճից հետո Օլանդի վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է:
«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը գործակիցներ է սահմանել այս իրադարձության վերաբերյալ և առաջարկում է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին` կատարելով խաղադրույք Vivaro.am կայքում:
«Վիվառո»–ում գրեթե միանշանակ հավատում են Ֆրանսուա Օլանդի հաղթանակին։ Վերջինիս հաղթանակի համար ժամը 18-ի դրությամբ սահմանված էր 1.1 գործակից, իսկ Սարկոզիի հաղթանակը գնահատվում է բավական բարձր՝ 5.5 ցուցանիշով։









