Հնդկաստանում կայծակի հարվածից մահացել է 21 մարդ, վիրավորվել 15-ը
Հնդկաստանի Ասսամ և Օրիսսա նահանգներում ուժեղ փոթորկի ժամանակ կայծակի հարվածից մահացել է 21 մարդ, այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Զոհերից երկուսը՝ կանայք ամպրոպի ժամանակ աշխատելիս են եղել դաշտում: Բժիշկները վիրավորներից վեցի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում :
Գործակալությունը նաև նշում է, որ փոթորիկի ժամանակ քանդվել է մի քանի տուն: Կատարվում են փրկարարական և վերականգնողական աշխատանքներ: Ճշտվում է վնասի ստույգ չափը:









