Մահացել է Beastie Boys խմբի հիմնադիր Ադամ Յուկը
ԱՄՆ-ում 47 տարեկան հասակում մահացել է երաժիշտ Ադամ Յուկը: Նա համաշխարհային ճանաչում ունեցող Beastie Boys հիփ-հոփ խմբի գլխավոր հիմնադիրներից էր: Այս մասին հաղորդեում է BBC գործակալությունը:
Վերջին երեք տարիներին նա տառապում էր կոկորդի քաղցկեղով:
Beastie Boys խումբը հիմնադրվել է 1981 թվականին: 20 տարուց ավել գոյություն ունեցող խումբը թողարկել է ութ ալբոմ, որոնցից շատերը դասվել են հիփ-հոփի և ալտերնատիվ ռոքի դասականների շարքում, և վաճառվել են ավելի քան 40 մլն օրինակով։
Նախորդ ամիս Beastie Boys խումբը ընդգրկվել է ռոք-ըն-ռոլի հանրահայտ Փառքի սրահում:










