Սահմանադրական դատարանը դռնփակ որոշում է կայացնում

14:33 • 05.05.12

Այս պահին Սահմանադրական դատարանը դռնփակ որոշում է կայացնում Հայ հեղափոխական դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների 30 պատգամավորների ստորագրությամբ ներկայացված հայցադիմումի վերաբերյալ:


Թե ե՞րբ կկայացավի ՍԴ սպասված որոշումը, հայտնի չէ: Փոխարենը, Սահմանադրական դատարանը ԶԼՄ-ի ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ հայտնի լինելուն պես անմիջապես կտարածի համապատասխան տեղեկատվություն:


Հիշեցնենք, որ այսօր ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայցադիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջում են հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց անունները՝ ընտրողների ստորագրած ցուցակներով: