Մախաչկալայի ահաբեկչություններից հայեր չեն տուժել. Տիգրան Բալայան

11:26 • 05.05.12

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի և վիրավորների թվում այս պահի տեղեկություններով հայեր չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։


«Այս պահին տեղեկություններ չկան, որ հայեր կան։ Դեսպանությունը զբաղվում է այդ հարցով»,- ասաց Տիգրան Բալայանը:


Հիշեցնենք, որ մայիսի 3-ին կրկնակի ահաբեկչության հետևանքով Մախաչկալալյում 20 մարդ էր զոհվել և 110 մարդ վիրավորվել:
Առաջին պայթյունը տեղի էր ունեցել Երևանի ժամանակով 22.20-ի սահմաններում, իսկ 10 րոպե անց որոտացել էր երկրորդ պայթյունը: