Դիրաբեքիրի ժանդարմերիայի շենքի վրա հարձակում է տեղի ունեցել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Հանի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են իրականացրել ժանդարմերիայի շենքի վրա:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, Դիրաբեքիրի նահանգապետարանից տեղեկացրել են, որ զինյալները եղել են 8-10 մարդ և հարձակումն իրականացրել են հրթիռներով ու հեռահար զենքերով:
Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն մասամբ վնասվել է շենքը:
Հարակից շրջաններից օգնության հասած անվտանգության ուժերի և ահաբեկիչների բախումը տևել է մոտ 10 րոպե:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ժանդարմերիայի շենքի վրա 2 հրթիռ է նետվել:









