Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել
15:18 • 05.05.12
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում այսօր հզոր պայթյուն է որոտացել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Այս պահի դրությամբ՝ զոհերի կամ վիրավորների մասին չի խաղորդվում։
Իրավապահ մարմինների հավաստմամբ՝ պայթյունի հետևանքով մի քանի մեքենաներ են վնասվել։
Որոշ աղբյուրների տվյալներով՝ որոտացել է ոչ թե մեկ այլ՝ երկու պայթյուն։
Placeholder









