Հունաստանում բռնկվել է ՄԻԱՎ-ի համաճարակ
Տնտեսական ճգնաժամին զուգահեռ Հունաստանը բախվել է մարդու իմունային անբավարարության համաճարակի (ՄԻԱՎ/ՁԻԱՀ) հետ, այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» գործակալությունը՝ նշելով, որ 2011թ. հիվանդության աճը կազմել է 150%:
Հունաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այս մահացու հիվանդությամբ վարակվելու դեպքերից շատերը գրանցվել են հենց մայրաքաղաք Աթենքում:
ՄԻԱՎ-ի զոհ են դառնում մասնավորապես ներերակային թմրամոլները: 2012թ. գրանցվել է ՄԻԱՎ-ի մոտ 300 դեպք:
Հունաստանի առողջապահության նախարարությունն այս ամենում մեղադրում է նախորդ տարիների անհաջող փորձը, երբ թմրամոլներին ստերլիզացված ներարկիչների բաժանումը չէր համապատասխանում եվրոպական չափանիշներին:
Առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ բնակչության լայն շրջանակների և զբոսաշրջինկների համար հատուկ վտանգ են ներկայացնում մասնավորապես թմրամոլ մարմնավաճառները, որոնք վարակված են ՄԻԱՎ-ով:









