«ՌԻԱ նովոստի»-ն տարակուսած է ՀՀ փրկարար ծառայության հայտարարությունից. հելիումը ինչպե՞ս կարող է այրվել
Մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպին անդրադարձել են բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ:
Միջադեպի մանրամասները ճշտելու համար «ՌԻԱ նովոստի» գործակալությունը կապ է հաստատել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի հետ: Նա գործակալությանը տեղեկացրել է, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:
Սակայն «ՌԻԱ նովոստի» գործակալությունը տարակուսած նշում է, որ հելիումը իներտ գազ է և չի կարող այրվել:









