Իտալիայում 33 վրացի է ձերբակալվել՝ կողոպուտ կատարելու համար
Իտալիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի մի խումբ քաղաքացիների, ովքեր կասկածվում են բազմաթիվ բնակարանային կողոպուտներ կատարելու մեջ, այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Իտալիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Գաբաշվիլիին:
Նրա խոսքով՝ Ոստիկանությունը ձերբակալել է 33 մարդ, ովքեր բնակարակային կողոպուտներ են իրականացրել Միլանում, Պերուջիում, Նեապոլում և Գենոայում:
Խուզարկության ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է մոտ 1 միլիոն արժողությամբ թանկարժեք իրեր, ինչպես նաև կողպեքներ կոտրելու սարքավորումներ:
Ըստ «Նովոստի Գրուզիի» պարբերականի՝ ենթադրյալ հանցագործների թվում եղել են նաև Իտալիայի և Մոլդովայի քաղաքացիներ:
Ոստիկանները արդեն պարզել են, որ կասկածյալներն օգնում էին հայրենիքում գտնվող իրենց հարազատներին ՝ նրանց մոտ հայտնաբերվել է 180 հազաև եվրոյի բանկային փոխանցման անդորրագրեր:









