Մասնակի անձրևները կշարունակվեն. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Մայիսի 5-9-ը առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։ Ըստ կանխատեսման՝ քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 5-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:










