Մեքսիկայում դաժանաբար սպանվել է 23 թմրագործ

12:41 • 05.05.12

ԱՄՆ-ի սահմանին մոտ գտնվող մեքսիկական Նուեվո-Լարեդո քաղաքում դաժանաբար սպանվել է 23 մարդ, որոնք, ըստ նախնական տվյալների, թմրակարտելի անդամներ էին, այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի» գործակալությունը: 

Ոստիկանությունը կամրջի վրա հայտնաբերել է 9 դի: Որոշ ժամանակ անց նրանք գտել են ևս 14 անդամատված դիակներ ավտոմեքենայում, որոնց գլուխները հայտնաբերվել են սառույցներով լի տուփերում՝ քաղաքապետարանի շենքի մոտակայքում:

Նուեվո Լարեդո քաղաքը մեքսիկական երկու խոշորագույն թմրակարտելների միջև տեղի ունեցող բախումների հարթակ է: Մեքսիկական թմրակարտելները արդեն վաղուց արյունալի պատերազմի մեջ են՝ ԱՄՆ-ում կոնտրաբանդայի վերահսկողության համար: