Սերժ Սարգսյանը երեկվա միջադեպից տուժածների հետ մասնակցել է մոմավառության (տեսանյութ)
Այսօր, Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցական արարողություն նվիրված՝ երեկ, մայիսի 4-ի երեկոյան, Հանրապետության հարապարակում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունքում տուժած երեխաների ապաքինմանը:
Համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ մոմավառության արարողությանը՝ տուժած երիտասարդների հետ միասին, մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:









