Նիգերիայում զինված հանցախումբը գրոհել է կալանավայր. 2 զոհ

08:58 • 05.05.12

Նիգերիայում «Բոկո հարամ» զինված հանցախումբը գրոհել է Բորնո նահանգի բանտերից մեկը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

Բախումների հետևանքով երկու ոստիկան է զոհվել։ Իրավապահների տեղեկացմամբ՝ ավելի ուշ ձերբակալվել է 23 մարդ, սակայն նրանցից ոչ ոք դեռ չի ընդունել իր մեղքը։

Նշվում է, որ «Բոկո Հարամ»-ը պատասխանատվություն է ստանձնել Նիգերիայում վերջերս իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների համար։