Հրապարակում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից ևս 14-ը դուրս են գրվել հիվանդանոցից

14:21 • 05.05.12

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, որով հայտնում է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից 14-ը վերջին ժամերի ընթացքում դուրս են գրվել:

 

Ներկա պահին մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 80-ը:

 

Հիվանդների վիճակը բավարար է: Հիվանդների վիճակը բավարար է: Հիվանդներրի կյանքին վտանգ չի սպառնում: Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է: Դուրս գրումները շարունակվում են:

 

Նշենք, որ բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: