Մայքլ Ջեքսոնը կհայտնվի Pepsi-ի շշերին
Գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում հանրահայտ Pepsi ընկերությունը պատրաստվում է իր գովազդային արշավներում և ըմպելիքների շշերի վրա օգտագործել փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնի նկարը, գրում է«Ալ արաբիա»-ն:
Ջեքսոնի նկարով գազավորված ըմպելիքները կարտադրվեն սահմանափակ քանակով և սկզբից վաճառքի կհանվեն Չինաստանում,այնուհետև ԱՄՆ-ում:
2012թ-ի կեսերին դրանք կհայտնվեն նաև Ասիայի, Հարավային Ամերիկայի և Եվրոպայի շուկաներում:
Ընկերությունը այս ծրագիրը նախաձեռնել է երգչի հանրահայտ Bad ալբոմի 25-րդ տարեդարձին ընդառաջ:
Pepsi-ին օգտագործելով Ջեքսոնի նկարը նպատակ ունի բարձրացնել իր արտադրանքի վաճառքի ծավալները:
1983թ.-ին Ջեքսոնն իր եղբայրների հետ միասին մասնակցել է Pepsi-ի գովազդային արշավին:









