Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ։
Ըստ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի օպերատիվ տվյալների՝ հրադադարի ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:









