ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը` 2.484.003 է. Ոստիկանություն

12:44 • 05.05.12

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի, հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը՝ 2.484.003։

 

Ընտրողների ընդհանուր թվից այլ համայնքի հաշվառում ունեն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված են և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված է 15.399 ընտրող։

ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված է 993 ընտրող։

 

Ըստ հաղորդագրության՝ քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 1320.

 

Իսկ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 1739 ընտրող: