ՌԴ դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում հրապարակի տուժածներին

15:18 • 05.05.12

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը խորին զորակցությունն է հայտնում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում, միջոցառման ժամանակ, փուչիկների պայթյունի հետևանքով տուժածներին, նրանց բարեկամներին և հարազատներին:


ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.«Մաղթում ենք շուտափույթ ապաքինում և բարօրություն»: