Վրաստանի ոստիկանությունը հրապարակել է պայթյունի կազմակերպչի խոստովանական ցուցմունքը
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Զուգդիդի քաղաքում ձերբակալված Ռոլանդ Խուրցիլավայի՝ պայթյուն կազմակերպելու մասին խոստովանական ցուցմունքը, հաղորդում է BBC գործակալությունը:
Տեսագրության մեջ Խուրցիլավան հայտնում է, որ պայթուցիկ նյութը քաղաք է բերել Աբխազիայից:
Ձերբակալվածը պատմել է, որ իրեն առաջարկվել է 80 հազար ՌԴ ռուբլու դիմաց պայթյուն իրականացնել Զուգդիդի քաղաքի դատախազության շենքի մոտ: Խուրցիլավայի խոսքերով, պայթյունն իրականացնելու պատվերն իրեն տվել է իր վաղեմի ծանոթը` ոմն զինծառայող, փոխգնդապետ Վասիլի Վասիլևիչը:
Պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին տեղեկատվությունը տարածել են վրացական ԶԼՄ-ները` ուրբաթ առավոտյան:









