Դամասկոսի պայթյունների ետևում կանգնած է «Ալ Կաիդա»-ն. Բան Կի Մուն
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում վերջին օրերի պայթյունները, որոնք հանգեցրին մեծ թվով զոհերի, կազմակերպվել են «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման կողմից, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
«Կարծում եմ` այդ ամենի ետևում կանգնած է «Ալ Կաիդա»-ն»,- ՄԱԿ-ի շտաբ- բնակարանում հայտարարել է Մունը:
Օրեր առաջ` մայիսի 10-ին, Սիրիայում որոտացած 2 հզոր պայթյունների հետևանքով զոհվել էր 55 մարդ, 372-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Իսկ մայիսի 9-ին սիրիական բանակի բեռնատար մեքենայի ու ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան մոտ որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել էր սիրիացի 6 զինծառայող: Դիտորդներից ոչ ոք չէր տուժել:









