«Հանրապետություն» կուսակցությունը դուրս է գալիս ՀԱԿ-ից

15:50 • 18.05.12

«Հանրապետություն» կուսակցությունը դուրս է գալիս «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կազմից: Այս որոշումը կուսակցությունը հաստատեց այսօր կայացած կուսակցության ընդլայնված նիստին, որն ավարտվեց քիչ առաջ: Որոշումը Tert.am-ին հայտնեց Ավանի տարածքային կազմակերպության նախագահ Լյովա Եղիազարյանը, ով նշեց, որ որոշման վերաբերյալ առաջիկայում հայտարարություն կարվի:


Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի: