Հայաստանը լոգիստիկ ենթակառուցվածքների վարկանշային աղյուսակում 100-րդն է

12:41 • 18.05.12

Համաշխարհային բանկի կողմից կազմված լոգիստիկ ենթակառուցվածքների վարկանշային աղյուսակում Հայաստանը 2.56 միավորով զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը:

 

Համաշխարհային բանկի կայքէջի համաձայն` Հայաստանը ցանկում «հարևանություն է անում» Լիբանանի (96-րդ տեղ), Տոգոյի (97), Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (98) և Մակեդոնիայի (99) հետ:

 

ՀԲ-ն ցանկը կազմել է լոգիստիկայի ոլորտի բիզնեսի ներկայացուցիչների հարցումների արդյունքներով: Հարցվածները 1-5-բալանոց համակարգով գնահատական են տվել 8 երկրների ենթակառուցվածքներինին, որոնց ամենից լավ են ծանոթ: Միավորները տրվում են 6 ցուցանիշերով` լոգիստիկայի ու մաքսային ծառայություններ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, բեռների տեղափոխման վերահսկման համակարգ, միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում ու ապրանքների` ժամանակին առաքում:

 

Ռուսաստանն այս վարկանշային աղյուսակում 2.58 միավորով զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ նահանջելով մեկ տեղով: Ցանկում ՌԴ-ի հարևաններն են Գվիենա Բիսաուն, Էլ Սալվադորը, Սիրիա, Բելառուսն ու Բոլիվիան (94-ից 90-րդ տեղերը համապատասխանաբար): Թուրքիան 3.51 միավորով 27-րդ տեղում է, Վրաստանը 2.77 միավորով` 77-րդը, Իրանը 2.49 միավորով` 112-րդը, Ադրբեջանը 2.48 միավորով` 116-րդը:


Առաջին հորիզոնականում Սինգապուրն է` 4.01 միավորով, որին հաջորդում են Հոնգկոնգը, Ֆինլանդիան, Գերմանիան, Նիդերլանդները, Դանիան, Բելգիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան: Նախորդ տարի ցանկը գլխավորել էր Գերմանիան:


ՀԲ-ն առաջին անգամ նման վարկանիշ է կազմել 2007թ.-ին: